Ակնկալում ենք, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորները հետամուտ կլինեն Պաշտպանի կողմից ներկայացված առաջարկություններին:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքել է լուրերը, թե այսօր ՀԱԿ-ը պետք է հրապարակի ընտրություններին իր մասնակցության ձևաչափը և դիրքորոշումը ԲՀԿ որոշման վերաբերյալ
«Մենք որևէ մեկին չենք սատարում, բայց եթե որևէ մեկը կցանկանա այս կամ այն առաջադրված թեկնածուին ձայն տալ, որևէ մեկը չի արգելի իրեն»:
Առաջին օրվանից էլ մենք տրամադրված ենք եղել իշխանության ամենաբիրտ մեթոդներին, որը կարող էր լինել մեր նկատմամբ` ազատազրկում, ֆիզիկական ներգործություն:
Միամտություն կլինի կարծել, թե երշիկեղենի արտադրությամբ զբաղվող օրինախախտ ընկերությունների ցանկը սահմանափակվում է սոսկ այն 21-ով, որոնց տուգանելու վերաբերյալ դեկտեմբերի 10-ի իր նիստում որոշում կայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ճամայկացի արագավազ, աշխարհի ամենաարագ մարդ Ուսեյն Բոլտը 1 վայրկյանում 10,4 մետր է անցնում։
Այգու 4-րդ ջերմոցում իրավապահները հայտնաբերել են 39-ամյա Է. Հովակիմյանի դին՝ կախված վիճակում: Է. Հովակիմյանը ամուսնացած էր և ուներ երեխաներ:
Հայաստանը կարծես անիծված երկիր լինի: Հայաստանի Հանրապետության` ժողովրդավարական պետության քաղաքացիներն իրականում այսօր զրկված են ընտրության հնարավորությունից: Անիծված է, որովհետև հինգ տարի երկրի կառավարումը գրեթե բոլոր ուղղություններով տապալած, սոցիալական ու տնտեսական կոլապսի, աղքատության մակարդակը՝ 35 տոկոսի, արտագաղթը խայտառակ ծավալների հասցրած իշխանությունն այսօր առանց ամաչելու հայտարարում է, որ իր թեկնածուն` Սերժ Սարգսյանը, ֆավորիտ է, և մնացած թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար:
«ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ը ոչ թե համագործակցում էր, այլ փորձում էր համագործակցության ճանապարհներ ստեղծել, բայց քանի որ դիմացինը դասական իմաստով կուսակցություն չէր՝ չստացվեց, նրանք իրենց հաշիվներն ունեին»:
Այդ առումով հիշատակման արժանի է Տիգրան Առաքելյանի գործը. 2012թ. հուլիսի 20-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ անդամներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեցին ազատազրկման:
«Ընտրությունը կայացրել է և, կարծում եմ, հաշվի առնելով իր (Գագիկ Ծառուկյանի.- Տ.Մ.) շահերը, գուցե բանակցությունների ընթացքում հօգուտ իրեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել»:
«Կատարվածը պլանավորվա՞ծ էր»՝ հարցին տուժողը պատասխանեց, որ ինքը չգիտի. «Ձեր պաշտպանյալին հարցրե´ք»,- ասաց նա:
«Ջհանգիրյանն էս գործում գլուխգործոց է, ինքն է իրական հանցագործներին թաքցնողն եղել և ինքն է էս գործը սարքել»:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 14-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան արժույթն առաջարկվել է 408.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.5 դրամը։
«Եթե պարոն Ծառուկյանն առաջադրվեր, գուցե մի երկու ուժ միավորվեին նրա շուրջ, բայց ոչ ավելին: Հիմա ես հավանական եմ համարում, որ թեկնածուներն ընտրություններին առանձին մասնակցեն»:
«Թեպետ նաև մեծ հարց է, արդյո՞ք նախկին էլեկտորատը ստեղծված իրավիճակում կլսի իրեն ուղղորդողներին…»:
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի 35 տներից մեկում ինքնասպանություն է գործել մի տղամարդ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության` դեկտեմբերի 12-ի հայտարարությունից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակելո՞ւ է մնալ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) անդամ և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ:
Մեղադրյալ Դավիթ Ադամյանը նշեց, որ այժմ երեխային խնամում է իր կնոջ հորաքույրը, ով, սակայն, շուտով հեռանալու է Հայաստանից, և ինքը այլ հարազատ չունի. պետք է ընկերոջը խնդրի ստանձնել երեխայի խնամակալությունը:
Հայտարարվել է 5 րոպե ընդմիջում, որի ընթացքում միջնորդության պատճենները կտրամադրվեն պաշտպաններին, որից հետո նրանք կարտահայտեն իրենց կարծիքը
Ռուսական ընկերությունների շարքում ամենավիճելի հեղինակություն ունեցող ընկերությունը «Գազպրոմն» է։ Նման եզրահանգման է եկել շվեյցարական RepRisk ընկերությունը՝ ուսումնասիրով BRIC երկրների հեղինակության ռիսկերը։
«Կոնգրես» հյուրանոցում այսօր շուրջ 40 ընկերություններ աշխատանքի առաջարկ էին ներկայացրել հաշմանդամություն ունեցող անձանց` «Ունիսոն» հասարակական կազմակերպության և «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության համատեղ կազմակերպված աշխատանքի տոնավաճառի շրջանակում:
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն ու հարձակվող Դավիդ Վիլյան կարող են հեռանալ թիմից։
Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2012 թվականի երրորդ եռամսյակի վերջին կազմել են 1 մլրդ 61.3 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 մլրդ 41.6 մլն դոլարի փոխարեն:
Բիզնեսի շահութաբերությամբ Հայաստանի հյուրանոցներից առաջին տեղում են միջին դասի հյուրանոցները, որտեղ շահութաբերության միջին ցուցանիշը կազմում է 13.6%, վկայում է Ամերիա խորհրդատվական ընկերության հետազոտությունը Հայաստանի զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի ոլորտում:
«Հայաստանի գյուղատնտեսությունը չի կարող լինել բաց ու մաքուր օազիս: Եթե ցեցի վնասատուն տարածվել է այնպիսի զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում, ինչպիսին Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան է, ապա Հայաստանում ևս կարող էր տարածվել», -այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղնախարարության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
2012թ. հունվարին ՀՀ բոլոր նախարարություններում օգտագործվել են անհատական, դյուրակիր (օրինակ` լափթոփ, նոթբուք, նեթթոփ), անհատական թվային և օժանդակիչ (PDA) տեսակի համակարգիչներ: Սակայն, աշխատողների միայն 89%-ն են օգտագործել համակարգիչներ:
Երկու տարվա ընթացքում, արդեն պատրաստվել և տարածվել է 205 հաղորդագրություն (միջինում՝ ամսական 8-9), որոնց արդյունքում հրապարակվել են շուրջ 2000 տեղեկատվական նյութեր տպագիր և համացանցային մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ:
Համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանն այն գործիչն է, որի շնորհիվ նորից կհամախմբվի հռչակագրային ՀԱԿ-ը ավազակաիշխանության դեմ պայքարում, թույլ չտալով նաև մեր անվան արատավորումն ինչ որ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակի» կողմից:
Դեկտեմբերի 12-ի գիշերը Սև ծովում` Թուրքիայի Օրդու նահանգի Փերշեմբե շրջանի հատվածում, երկնաքար է ընկել: