Բաժիններ՝

Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է. Դնեպրի դարպասապահ

«Դնեպրի» նախկին դարպասապահ Նիկոլայ Մեդինը խոսել է Հայաստանի հավքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի մասին։

«Ֆուտբոլիստը կարողացավ դոնեցկյան ակումբում ցուցադրել իր ներուժը։ Լավ է, որ Լուչեսկուն գտավ Մխիթարյանի համար ամենաճիշտ դիրքը խաղադաշտում։ Ֆուտբոլիստը հիանալի բացվում է, թիմակիցների համար հիանալի պահեր է ստեղծում և ինքն էլ հրաշալի է գործում գրոհի վերջնամասում։ Կարծում եմ, որ Հենրիխը համարվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը», – Մեդինի խոսքերն է մեջբերում ուկրաինական Sport Express-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս