ՀԱԿ-ն այսօր քաղխորհրդի արտահերթ նիստում ԲՀԿ-ի հայտարարության մասին որոշում է ընդունել

ՀԱԿ-ի այսօրվա քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է ԲՀԿ-ի երեկ ընդունած որոշումը: ՀԱԿ-ը դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտարարի վաղը: Այս մասին Aravot.am-ին ասել է ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա ասաց, որ քաղխորհրդում ներքին պայմանավորվածության համաձայն, ինքը ՀԱԿ- ի այսօրվա նիստից մանրամասներ չի կարող տրամադրել. «Բացի մեր ու բացակա կուսակցություններից, բոլոր մյուս կուսակցությունները համաձայնեցին մի որոշման հետ: ՀԱԿ-ի գնահատականը ԲՀԿ-ի որոշմանը»:

Aravot.am-ի թղթակիցը Սոս Գիմիշյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է առաջիկայում իր կուսակցությունն էլ լքի ՀԱԿ-ի շարքերը. «Չի բացառվում, որովհետև ոչինչ հավերժ չէ , առավել ևս ՀԱԿ-ի ներսում առանձնապես լավ մթնոլորտ չէ: Իսկական ՀԱԿ-ը ես եմ, ՀԱԿ-ը իմ կառույցն է»:

Նա հավելել է, որ սպասում են նախագահական ընտրությունների արդյունքներին. «Որից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Ընտրությունների արդյունքները գնահատական կլինեն՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ: Դրանից հետո կլինեն փոփոխություններ, եթե մենք սխալ լինենք, կընդունենք մեր սխալը: Աստված տա սխալվենք, ՀԱԿ-ը հասնի իշխանությանը»:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու-չառաջադրվելու հարցը ոչ երեկվա, ոչ այսօրվա քաղխորհրդի նիստում, ըստ Գիմիշյանի, չի քննարկվել: Նրա խոսքով, իրենք սպասում են պարոն Տեր-Պետրոսյանի անձնական որոշմանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս