Ավարտվել է 2012թ. սպանված գայլերի մորթիների ընդունումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011թ. փետրվարի 10-ին որոշում է ընդունել ՙԳայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականցման կարգը հաստատելու մասին՚: Որոշման ընդունման հիմնական նպատակը գայլերի կողմից Հայաստանի տարբեր բնակավայրերի վրա հարձակման նվազեցման անհրաժեշտությունն է:

Պետք է նշել, որ ըստ կառավարության որոշման 2011թ. թույլատրվել է որսալ 100 գայլ, իսկ 2012թ. դրանց որսի թիվը հասցվել է 200-ի: Յուրաքանչյուր սպանված գայլի համար նախատեսված պարգևավճարը կազմում է 100.000 դրամ: Ըստ ժամանակացույցի Բնապահապանության նախարարությունը սպանված գայլերի ընդուոնումը բաժանելէ չորս եռամսյակի:

Դեկտեմբերի 13-ին ընդունվել է չորրորդ եռամսյակում ընդունվելիք 21 սպանված գայլերի մորթիները, որը իրականացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում 2011-2012 թթ գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի 2011թ. մարտի 4-ի ՙԳայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովի կազմը և աշխատակարգ հաստատելու մասին) N 38-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը:

Համաձայն գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգի ինչպես նաև գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովի աշխատակարգի գայլերի մորթիների ընդունման ժամանակ գրանցվել են մորթին հանձնող քաղաքացու անձնագրի տվյալները, ստուգել են որսորդական իրավունքը, գրանցվել է գայլի ձեռքբերման վայրի տեղադիրքը և այլ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ՝ հետագայում վերլուծություններ կատարելու նպատակով:

Գայլերի մորթիները ընդունվել են ամբողջական, ստուգվել են, որսորդական կանոններով սահմանված, որսի ձեռքբերման մեթոդները՝ բացառելու համար հինգ համարից մեծ թակարդներով, ձգօղակներով և այլ չթույլատրված մեթոդներով որսը: Յուրաքանչյուր մորթին նշագրվել է, համարակալվել է և վերցվել  կաշվի նմուշներ, որից հետո մորթիները տեղափոխվել են կենտրոնի վիվարիում: Նկարահանվել են ինչպես մորթիների ընդունման պրոցեսը, այնպես էլ ընդհանուր և առանձին մորթիները:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2011 ընթացքում թվով 95 հատ որսված գայլերի մորթիները, իսկ 2012թ. ընթացքում թվով 179 հատ որսված գայլերի մորթիները տրամադրվել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ գիտական հավաքածուները համալրելու և ուսումանիրություններ կատարելու նպատակով:

Կենտրոնի կողմից ստացված 179 հատ որսված գայլերի մորթիների վերաբերյալ ՀՀ բնապահպանույան նախարարությունը 06.04.2012 տրվել է ստացական:

Պարգևավճարների փոխանցումը կատարվել է հետևյալ կարգով: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 փետրվարի 10-ի N 123-Ն 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. մարտի 4-ի ՙԳայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձանժողովի կազմը ևաշխատակարգը հաստատելու մասին՚  N38-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի նախագահի զեկուցագրերը ՀՀ բնապահպանության նախարարի հրամաններով աշխատակազմի ֆինանսահաշվապահական բաժնի պետ գլխավոր հաշվապահին տրվել է հրահանգ իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացված գայլերի մորթիների դիմաց պարգևավճարի փոխանցումը համաձայն պարգևավճար ստացողների ցանկի:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս