
Բախվել են «Mercedes S500»-ն ու «MINI Cooper»-ը. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայում՝ «ԵրևանՍիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել են 19-ամյա Դավիթ Գասպարյանի վարած «Mercedes S500» մակնիշի 33 DՍ 181 համարանիշի և 20-ամյա Լուսնինե Ենգոյանի վարած «MINI Cooper» մակնիշի 990 RR 10 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «MINI Cooper»-ի վարորդը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ճո օպերատիվ կառավարման կենտրոնի կանչով վթարի վայր է ժամանում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք: