Ռոբերտ Արզումանյանը գոլի հեղինակ է դարձել. Շիննիկ – ՍԿԱ-Էներգիա՝ 2։2
Ռուսաստանի ֆուտբոլային ազգային լիգայի 21-րդ տուրում «ՍԿԱ-Էներգիան» հյուրընկալվել էր «Շիննիկին»։ Խաղի առաջին իսկ րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով մասնակցել է ողջ հանդիպմանը։
Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացել է Ալզախովը, ով 12 րոպե անց կրկնապատկել է այն։ Սակայն «ՍԿԱ-Էներգիայի» ֆուտբոլիստները կամային բարձր հատկանիշներ են ցուցաբերել ու փրկել խաղը։ Նախ, 54-րդ րոպեին Ռադչենկոն խփել է իր թիմի առաջին գնդակը, իսկ Ռոբերտ Արզումանյանը 78-րդ րոպեին մեկ միավոր է պարգևել իր թիմին։
Տեսանյութը՝ քիչ անց։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը