
Զենիթը և Շախտյորը պայքարում են Դեդեի համար

Ուկրաինայի և Ռուսաստանի չեմպիոններ «Շախտյորը» և «Զենիթը» պայքարում են բրազիլական «Վասկու դա Գամայի» պաշտպան Դեդեի համար: Այս մասին հայտնում է Lancenet-ը:
«Ես կարող եմ հաստատել այդ տեղեկությունը: Երկու ակումբերն էլ ցանկանում են գնել Դեդեին: Իմ հաճախորդը մտադիր չէ հեռանալ «Վասկուից», սակայն նա լավ է հասկանում, որ ֆուտբոլը բիզնես է», – նշել է ֆուտբոլիստի գործակալը:
Նշենք, որ «Վասկու դա Գաման» ֆինանսական խնդիրներ ունի, և Դեդեի վաճառքը կարող է օգնել լուծել դրանք: Պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Միլանը», «Ինտերը» և «Բարսելոնան»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը