
Մանրամասներ՝ 13-ամյա աղջկա մահվան փաստով. նրա կողմից օգտագործվող համակարգչում հայտնաբերվել են սատանիստական տեսահոլովակներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում քննիչ Տիգրան Հակոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 110 հոդվածի (ինքնասպանության հակելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր ժամը 16:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում հայտնաբերված 13-ամյա Է. Սարգսյանի դիակի փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աղջիկը սովորում էր Երևանի Սաֆարյանի անվան 171 դպրոցում և նշված շենքում բնակվում էր հոր, մոր և ավագ եղբոր հետ: Պարզվում է, իրենք բնակվում էին նշված շենքի 2-րդ հարկում, իսկ 11-րդ հարկում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը, բնակարանը պատկանել է Է. Սարգսյանի տատիկին և պապիկին, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում: Ոստիկանությունը դեպքի վայրում երկու վարկածի ուղղությամբ էր աշխատումն, դժբախտ պատահարի և ինքնասպանության:
Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, աղջկա մայրը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը օգտվում էր համակարգչից, որտեղից նա ավելի շատ դիտում էր սատանայական տեսահոլովակներ: Ի դեպ, մայրը անընդհատ նախատել է աղջկան, որպեսզի նա նման տիպի տեսահոլովակներ, ֆիլմեր ու մուլտեր չնայի:
shamshyan.com