
Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների:
Հանրապետության ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս մի քանի օրերին նրանք հասցրել են որոշ չափով ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մեր երկրի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և պետության առջև ծառացած մարտահրավերներին:
Սերժ Սարգսյանը հյուրերի հետ խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանի մարտահրավերների, դինամիկ զարգացող հայ-ռուսական հարաբերությունների, մեր երկրի տնտեսության և ներդրումային միջավայրի մասին, ինչպես նաև պատասխանել ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ նախագահի գրասենյակ