Բաժիններ՝

Հաջորդ մրցաշրջանում Ռոնալդուն և Մոուրինյոն կարող են հայտնվել Մանչեսթեր Յունայթեդում

Ինչպես հայտնում է El Mundo Deportivo-ն, արդեն հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում՝ պորտուգալացի մասնագետն իր հետ Մանչեսթեր կտանի հայրենակցին՝ Կրիշտիանո Ռոնալդուին։
Բացի այդ, Մոուրինյոն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մինչև պայմանագրի ավարտը գլխավորել մադրիդյան ակումբը։ Միևնույն ժամանակ, կա տեղեկություն, թե Ռոնալդուի խնդիրներն ակումբում շարունակվում են, ինչն էլ ավելի է մեծացնում մոտ ժամանակներս «Ռեալից» հեռանալու հավանականությունը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս