ՀՅԴ-ն չի միանալու ՀԱԿ-ի որոշմանը

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, թե ՀԱԿ կողմից հրավիրված ԱԺարտահերթ նիստի տապալման համար այս փուլում ՀՅԴ-ն ճիշտ և նպատակահարմար է գտնում ոչ թե ՍԴ, այլ՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով դիմելը, ուստի ՀՅԴ-ն հենց այդպես էլ արել է:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ համարելով, որ ՀՀԿ-ն խախտել է Սահմանադրության 70-րդ հոդվածը, արհեստականորեն քվորում չապահովելով` տապալել է ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը: Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն:

Իսկ կայքի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե իրենց իրավաբաններն ուսումնասիրում են հարցը` պարզելու համար` ՍԴ դիմելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ:

Yerkir.am-ի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն ևս չի միանալու ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը:

Տեսանյութեր

Լրահոս