
Mail.ru-ն` արդեն նաև հայերեն լեզվով

Mail.ru-ի փոստի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է: Հայերենը միացնելու համար ընդամենը անհրաժեշտ է սեղմել կայքի ներքևի հատվածի աջ անկյունում բացվող պատուհանիկն ու ընտրել լեզուն: Այս մասին ասված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում։
Հայկական տարբերակի գործարկման վերաբերյալ Mail.ru-ի ղեկավար Սերգեյ Մարտինովը ասել է. «Հայաստանի հազարավոր բնակիչներ ամեն օր օգտվում են մեր ծառայությունից։ Մենք ջանում ենք մեր աշխատանքը դարձնել հնարավորին չափ հարմարավետ, և հասկանում ենք, թե այդ հարցում որքան կարևոր է լեզուն»։
Տեղեկացնենք, որ Mail.Ru–ի փոստը աշխարհում գտնվում է ամենաշատ այցելուներ ունեցող փաստային ծառայությունների առաջին հնգյակում: Այս փոստային ծառայության օգտվողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 40%-ով: