Հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «Հարված» կուսակցությունը հավաքել է ձայների 12,87 տոկոսը:
«Արտգործնախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման հասնելու նպատակով համանախագահների հետ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը։ Նախարարները և համանախագահները համաձայնեցին շարունակել այդ գաղափարների քննարկումը համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում»։
«Քննիչը անօրինական եղանակներով նախաքննության ընթացքում զինծառայողներից, վկաներից կորզել է ինչ-ինչ ապացույցներ, որոնց մեծ մասը դատարանում ջարդվեցին, և այդ ցուցմունքներն ամրապնդելու համար գործարկվել է դատական հոգեբան Էլդա Գրինի եզրակացությունը: Տիկին Գրինը նման եզրակացությունների «արտադրություն» է բացել և բանակում սպանությունների բոլոր գործերով նման եզրակացություններ է տալիս: Տիկին Գրինին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մենք այս դատավարության ընթացքում անպայման բարձրացնելու ենք»,- ասել է Շուշանյանը:
«Ինտերի» հարձակվող Դիեգո Միլիտոն ուրախ է, որ իրեն հաջողվել է միլանյան ակումբի կազմում 100 հանդիպում անցկացնել։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 29-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.75 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,15%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 5.700.000 դոլար:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով չեղյալ համարվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը: Նախարարի հրամանի համար հիմք էին ծառայել նաև «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի խնդրի ուսումնասիրության համար ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները: Ի թիվս այլ առաջարկների՝ աշխատանքային խումբն առաջարկել էր նաև մեղքի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին:
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վերջինս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Տուժածներից հինգը շարունակում են բուժվել տարբեր բաժանմունքներում։
Հայկական Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները կմասնակցեն Վրաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը՝GITI-ին: Այսպիսով, Հայաստանի ՏՀՏ լուծումները կներկայացվեն նոյեմբերի 15-17-ը Թբիլիսիում կայանալիք 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը:
Հայ ոսկերիչների հիմնադրամը հայտարարում է դրամահավաքի սկզբի մասին` նպատակ ունենալով հետազոտել հայ ոսկերչության անցյալը, ներկան և աջակցել ոլորտի ապագա զարգացմանը: Այս մասին գրում է Մեդիամաքսը։
«Լինելով հետխորհրդային պետություն՝ մենք հիմնականում մեր սպառազինության և հիմնական տեխնիկայի կազմում ունենք խորհրդային միության միավորումներ, և կարող ենք փորձի փոխանակում իրականացնել հատկապես հատուկ նշանակության միջոցների օգտագործման ուղղությամբ՝ այդ հատուկ նշանակության միջոցները, որոնք հրաձգային զենքեր են կամ տարբեր օպտիկական միջոցները, փորձի փոխանակման միջոցով հնարավորություններ կունենանք մեր միջոցների ամբողջ համակարգի արդիականացմանը»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունու խոսքով՝ իրենք այս տարի հատուկ են ընտրել փառատոնը նոյեմբերին կազմակերպելու փաստը, քանի որ այդպիսով փորձելու են ակտիվ դարձնել նոյեմբեր ամիսը: Եվ, չնայած ցրտին, նաև բացօթյա ցուցադրություններ են սպասվում: «Բացօթյա ցուցադրությունները կլինեն Սիրահարների այգում, որտեղ ջեռուցման հատուկ տեխնիկայով 60-100 հոգու համար հատուկ տարածք կլինի, որը կտաքացվի, ցուցադրությունները կլինեն հենց այդտեղ»,- ասաց Վ. Քասունին: Նրա խոսքով՝ «ՌեԱնիմանիան» արդեն հաջորդ տարի մեծ շուքով կնշի իր 5-ամյակը:
Փաստաբանի խոսքով` ուժի մեջ է իր այն հայտարարությունը, որ երբ ժամանակը գա, Հանթսմանները կխոսեն, իսկ ազդեցությունը ամպրոպի նման կլինի:
ԱԺ քննարկմանը մասնակցում էին ավելի շատ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քան պատգամավորներ, որովհետև վերջիններս լուրջ չեն վերաբերվում գենդերային հավասարությանը:
Doing Business-ում վեր բարձրանալը՝ որպես այդպիսին, բարեփոխումների «պտուղ» չէ։ Պտուղը կլինի այն, եթե դրա արդյունքում ներդրումների հոսքը դեպի Հայաստան ավելանա։ Իսկ երբ զեկույցում առաջ գնալը ներկայացվում է՝ որպես փայլուն նվաճում, դա արդեն ցույց է տալիս, որ գործ ունենք ինքնանպատակ բարելավման հետ։
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ոչ թե կուսակցություններ են, այլ միավորումներ, որոնցում ընդգրկված են հարուստ, շատ հարուստ գործարարներ կամ գործարարությամբ չզբաղվող, սակայն ֆինանսական հսկայական կարողություններ ունեցող դեմքեր: Այսինքն` դրանք երկու ֆինանսական կոնգլոմերատներ են, որոնք պայքարում են իրենց փողի իշխանությունն ամրապնդելու, լայն իմաստով, փողի զանգվածն ավելացնելու համար:
Ինյեստան «Բարսելոնայի» հիմնական թիմում խաղում է 2002-ից, որի կազմում անցկացրել է 276 հանդիպում՝ դառնալով 27 գոլի հեղինակ։
«Ազդակ»-ի Դամասկոսի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Դամասկոսի արվարձանների Ժարամանա շրջանի Ռաուտա թաղամասում ականապատված ավտոմեքենա է պայթել։ Վնասվել են շրջակա տներն ու խանութները: Զոհերի և վիրավորների թիվը դեռևս հստակ չէ:
«Եթե ԲՀԿ-ն գաղափարական կայացած քաղաքական ուժ չլիներ, ողջ քաղաքական և հասարակական դաշտը շունչը պահած չէր սպասի, թե ի՞նչ է որոշելու ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ թվում՝ նաև այն քաղաքական ուժը, որի կազմում տիկին Սարգսյանն այսօր ներկայացված է խորհրդարանում»:
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ միջհամայնքային ավտոճանապարհի Արալեզ գյուղի խաչմերուկում «Իժ մոսկվիչ 2715» մակնիշի 62 ՍՏ 286 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 20-ամյա Աբրահամ Գրիգորյանը բախվել է Արալեզ գյուղի բնակիչ, 50-ամյա Մարտիկ Թևոնյանի վարած «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի 95 PՈ 555 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ճանաչել է բանդիտիզմի գործով ամբաստանյալների պաշտպանների լիազորությունները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօրվա ասուլիսոմ հայտարարել է, թե ԲՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ, հայտնի չէ` սոցիալիստակա՞ն է, թե՞ լիբերալ:
ՈՍԿԻ` գնման գին` 20679.70 (-237.16), բացթողնման գին` 22477.94 (-257.78), ԱՐԾԱԹ` գնման գին` 387.42 (-7.24), բացթողնման գին` 421.11 (-7.87), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19173.29 (-578.62), բացթողնման գին` 20840.53 (-628.94), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7386.67 (-308.73), բացթողնման գին` 8028.99 (-335.58):
Միացյալ Երիտասարդական Լիգա հասարակական շարժումը ստացել է տեղեկություններ այն մասին, որ Հայաստանում սկսել է գործել ինչ-որ «Հավատքի գործող ընտանեկան եկեղեցի» անվանումով աղանդը:
«ԱԺ ներկայացված 2013թ. բյուջեի նախագիծն անընդունելի է ԲՀԿ խմբակցության կողմից: Մենք այլ մոտեցումներ ենք առաջարկում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Երեխաների ծնողները բողոքում են, որ քոլեջում դասասենյակները ջեռուցելու նպատակով տաքացուցիչներ գնելու համար երեխաներից գումար են հավաքում, իսկ քոլեջի տնօրենը հերքում է:
Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Էվերտոնի» հետ ոչ-ոքի (2:2) խաղալուց հետո «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը բողոքել է մրցավարների աշխատանքից:
Ընկերության զանգվածային կրճատումների կապակցությամբ 168.am-ը փորձեց որոշ մանրամասներ ճշտել այնտեղ տեղի ունեցող խմորումների մասին: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Թադևոսյանը մեր ոչ բոլոր հարցերի պատասխաններն ուներ, հետևաբար, անընդհատ հորդորում էր գրավոր ուղարկել հարցերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը:
«Վատ լուրը` կապված հայ-ամերիկյան հարաբերությունների հետ, Ցեղասպանության խնդիրն է: Ցավոք սրտի, ո´չ հանրապետական և ո´չ դեմոկրատ թեկնածուն առաջ չեն քաշում Ցեղասպանության հարցը: Սա զարմանալի է և ցույց է տալիս ամերիկյան քաղաքականության բարոյականության պակասը»:
«Այսօր մենք իշխանություն չենք: Մենք ընդամենը օրենսդիր մարմնում մի փոքրիկ մաս ենք կազմում, ուստի մենք որևիցե քաղաքական ուժի հետ բանակցություններ չենք վարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության միջև։