«ՀԱԿ-ն իր դիրքորոշումն ունի, ԲՀԿ-ն` իր». Միքայել Մելքումյան

«Այսօր մենք իշխանություն չենք: Մենք ընդամենը օրենսդիր մարմնում մի փոքրիկ մաս ենք կազմում, ուստի մենք որևիցե քաղաքական ուժի հետ բանակցություններ չենք վարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը`  պատասխանելով հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության միջև։

Մելքումյանի խոսքով` Լևոն Զուրաբյանը ՀԱԿ համակարգողն է և իր հայտարարություններն է անում, ԲՀԿ-ն էլ իր դիրքորոշումներն ունի:
«Որևէ պաշտոնական բանակցության մասին խոսակցություններ չկան: Որևէ ապագա քաղաքական գործընթացների վերաբերյալ ԲՀԿ-ն քայլեր չի արել: Ես այդպիսի բան չեմ տեսնում»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031