
ԱԺ լսումներ` ամուսնական տարիքի վերաբերյալ

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեցին Ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված առաջարկները: Խոսքը մասնավորապես վերբերում է ամուսնական տարիքը կանանց համար բարձրացնելուն:
Գործող օրենսգրքով կանանց ամուսնական տարիքը 17 տարեկանն է, իսկ տղամարդկանցը 18-ը: Միջազգային կառույցները սա համարում են մարդու իրավունքների խախտում, գենդերային անհավասարության դրսևորում և պահանջում են հավասարեցնել ամուսնության տարիքը:
ԱԺ-ը և կառավարությունը բնականաբար չեն կարող հակադրաձվել այդ պահանջներին և նախատեսվում է ամուսնության միասնական տարիք սահմանել 18 տարեկանը: Միևնույն ժամանակ, օրենքը բացառություն է նախատեսում մինչև 18 տարեկանը հղիացած կանաց համար, ովքեր իրավունք ունեն դատարանի համապատասխան որոշմամբ օրինականացնել ամուսնությունը:
ԱԺ քննարկմանը մասնակցում էին ավելի շատ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քան պատգամավորներ, որովհետև վերջիններս լուրջ չեն վերաբերվում գենդերային հավասարությանը: