Հոկտեմբերի 28-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում, Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ, Վարդան Բ.-ն Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել է, որ իրենց տանը եղբայրը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ քննչական խումբը մեկնելով նշված փողոց, տներից մեկում պարզել […]
Շաբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի լրագրող Կոստաս Վակսևանիսին, ով հրապարակել էր HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում հաշիվներ ունեցող 2 հազար հարուստ հույների ցուցակը:
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Մալյորկային» պարտության մատնելուց (5:0) հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել իր թիմի կիսապաշտպան Մայքլ Էսյենի մասին:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Երևանում կազմակերպվեց Կենդանիների դիմակահանդես-շքերթ: Միջոցառումը բնապահպանական նշանակություն ուներ: Երթը շարժվեց Ազատության հրապարակից, շարունակվեց Հյուսիսային պողոտայով՝ մինչև Հանրապետության հրապարակ:
Տեղեկագրի վերջին համարում տեղ են գտել հրապարակումներ երիտասարդ աստղագետների 4-րդ բյուրականյան միջազգային ամառային դպրոցի, Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովը և ՀԱԸ XI տարեկան համաժողովի, Վիկտոր Համբարձումյանի անվան 2012թ. միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության, Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի 12-ամյակի ֆորումի, ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադայի, Բյուրականի աստղադիտարանի լուսանկարների գրքույկի հրատարակման և 2013թ. աստղագիտական օրացույցների թողարկման մասին նյութեր:
«Երեխայիս մոտ կա խոսքի ընդհանուր թերզարգացում, խոսքը դժվարությամբ է հասկացվում, որի պատճառով նա չի շփվում բակի իր հասակակիցների հետ: Փորձեցի մանկապարտեզ տանել, բայց այնտեղ նույնպես, ինչպես և բակում, երեխաները սկսեցին ծաղրել ու նվաստացնել նրան: Սկսեց լացելով գնալ մանկապարտեզ, հիստերիայի մեջ էր ընկնում, որ ինքը չի կարողանում խոսել, և իր ասածները ոչ ոք չի հասկանում: Ստիպված հանեցի մանկապարտեզից: Երեխաս դարձել է ահավոր նյարդային, լարված, ինքնամփոփ, ոչ ոքի հետ չի ցանկանում շփվել, քանի որ խոսել չի կարողանում: Դիմել եմ մեր տեղամասային պոլիկլինիկա»:
«Երբ մենք նայում ենք Հայաստանի նախագահական ընտրություններին, ապա ընտրություններն այստեղ ավելի կարևոր են, քան թե դրանց արդյունքները: Կա իրական խնդիր «Բարգավաճ Հայաստան» և Հանրապետական կուսակցությունների միջև, որը կարող է հանգեցնել յուրաքանչյուրի կողմից սեփական թեկնածուների առաջ քաշելուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը և էլեկտրոնային ժամանակակից ծառայությունների ներդրումը, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել: Իսկ հարկային վարչարարությունում իրականացվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունն են թողնում Հայաստանի դիրքի վրա տարբեր միջազգային վարկանիշներում:
Համաշխարհային Բանկի կողմից վերջերս հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցից երևում է Հայաստանի Հանրապետության զգալի առաջընթացը գործարարության ոլորտում, որը բարելավեգ է իր դիրքերը 18 կետով՝ վարկանիշային աղյուսակի 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը։
Մամուլից տեղեկացա, որ ՀՀ կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը: Նշված որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպումը, որի նպատակով թույլատրվել է Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ:
«Այն պարը, որը մենք տեսնում ենք Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» միջև, այդ պարը տանգո չէ, քանի որ տանգոն պահանջում է երկու զուգընկեր: Բայց այստեղ պարողներից մեկը չի ուզում պարել: Ես շատ կասկածամիտ եմ նման դաշինքների ձևավորման նկատմամբ` նաև այն պատճառով, որ այդ կուսակցություններում շատ ուժեղ անհատներ են ներգրավված»:
«Այս գործը չի բացահայտվելու, քանի դեռ այս իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր լրջագույն հիմքերով կասկածվում են հանցագործությանն առնչվելու մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը:
Ուկրաինացի ծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վիտալի և Վլադիմիր Կլիչկո եղբայրները շուտով պայմանագիր կկնքեն գերմանական RTL հեռուստաընկերության հետ:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23:10-ի սահմաններում,Նալբանդյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես G» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1963թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00:05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը և բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել 2 բջջային հեռախոս` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ Խուլիգանություն:
Հայաստանում նախագահական յուրաքանչյուր ընտրություն, հաշվի առնելով մեր պետականության կարճ ժամանակահատվածը, քաղաքական հեղհեղուկ վիճակը, ինչպես նաև երկրի ոչ բարվոք վիճակը, միշտ դիտարկվել է մեր երկրի համար որպես տրանսֆորմատիվ իրադարձություն: Բնականաբար մեզ մոտ նույնպես փոփոխության և շարունակականության ուժերը կբախվեն իրար:
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իվան Կամպոն հայտարարել է, որ շատ է հարգում «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Այս հանգստյան օրերին կայացած տուրից հետո Եվրոպայի առաջատար հինգ ազգային առաջնություններում (Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա) մնացել է ընդամենը չորս թիմ, որոնք չեն ճաշակել պարտության դառնությունը:
Ֆեյսբուք սոցիլական ցանցի հայկական տիրույթում հայտվել է Armenia.az կայքի գովազդը։ Ադրբեջանական այս լրատվական-քարոզչական ռեսուրսը արդեն տևական ժամանակ է գործում է համացանցում։
Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» Պրիմերայի 9-րդ տուրում հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Մալյորկայի» դարպասն ու վաստակած 17 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական:
Հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցի թիվ 78 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Շարուրի 24 շենքի բնակիչ, 27-ամյա Արսեն Մարտիրոսյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 99 ՈՈ 996 համարանիշի և Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 37-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի 31 ՍԼ 806 համարանիշի ավտոմեքենաները:
Տեսաք՞, բա որ ասում էի, որ այս Բերլուսակոնիի հարցը «քաղաքական հետապնդման» միջազգային փորձ է, ոմանք չէին հավատում: Ինչ լավ է, այս անգամ ՀՀ իշխանություններին դեռ չեն ներքաշել տվյալ գործի մեջ:) Հ.Գ. Տեսնես, Բերլուսկոնին Վ. Օսկանյանի մասին գիտի:)»: