
Օսկանյանի գործը կարճելու միջնորդությունը մերժվել է

Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 16-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ Օսկանյանի դեմ փողերի լվացման հատկանիշով հարուցված քրեական գործը կարճելու միջնորդագրով:
Yerkir.am-ի հետ զրույցում Աթանեսյանը տեղեկացրել է, որ անցած շաբաթ ստացել է գործը կարճելու միջնորդագրի մերժումը, որն էլ հետագայում կբողոքարկեն: Փաստաբանը տեղեկացրել է, որ մոտ 10 օրից կրկին մամլո ասուլիս կհրավիրի եւ կներկայացնի գործի վերաբերյալ նորությունները:
Փաստաբան Աթանեսյանի խոսքով` ուժի մեջ է իր այն հայտարարությունը, որ երբ ժամանակը գա, Հանթսմանները կխոսեն, իսկ ազդեցությունը ամպրոպի նման կլինի: