Բաժիններ՝

Փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վերջինս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Տուժածներից հինգը շարունակում են բուժվել տարբեր բաժանմունքներում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Երևանի Խանջյան 20 շենքի մոտակայքում տեղի էր ունեցել կիսակառույց շենքի փլուզում, ինչի հետևանքով տուժել էր 9 մարդ:

Տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031