
Ջերարդ. Հանդիպման ելքը չպետք է կախված լինի 1 կամ 2 մարդու որոշումներից

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Էվերտոնի» հետ ոչ-ոքի (2:2) խաղալուց հետո «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը բողոքել է մրցավարների աշխատանքից:
«Խաղից հետո դիտել եմ այն պահի տեսագրությունը, երբ մրցավարը չհաշվեց Լուիս Սուարեսի խփած գնդակը: Այնտեղ խաղից դուրս վիճակ չկար: Կարծում եմ՝ եթե հետագայում էլ հանդիպումների ելքերը կախված լինեն 1 կամ 2 մարդու որոշումներից, ապա մեծ խնդիր կդառնա: Շատ եմ ցավում, քանի որ տղաները գերազանց հանդիպում անցկացրին ու արժանի էին հաղթանակի»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը