Հանքը զբաղեցնում է 4.7 հա տարածք, իսկ լցակույտերի տարածքը ավտոճանապարհների հետ միասին 5.6հա է: Տեղամասը կապված է N 1 գաջի գործարանի հետ շուրջ 2.0 կմ երկրարությամբ ասֆալտապատ ճանապարհով, որը անցնում է Երևան քաղաքի փողոցներով:
Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանը «Մեծ ֆուտբոլում» կլինի վերջին անգամ:
Երևանում այսօր անցկացվում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումներին նվիրված գիտական վեհաժողովը, որին մասնակցում են Անոթային առողջության միջազգային ասոցիացիայի հիմնադիր և փոխնախագահ Ռոլանդ Ասմարը, «Սեղվիե» ֆրանսիական ընկերության գիտական և բժշկական ծրագրերի տնօրեն Ֆրանսուա Կամյուն և բժշկական փորձագետ Ժերար Թոփուջյանը։
Դեսպան Հեֆֆերնը շնորհավորել է վարչապետին Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ՝ նշելով Հայաստանի զգալի առաջընթացն այդ առումով (18 կետ): Կարևորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել պետական կառավարման համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը:
Հոկտեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում կկայանա «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչը, որին Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի «Արցախ» մարզական ակումբի թիմը:
«Ցանկացած շենք» արտահայտությունը տվյալ դեպքում կարելի է ընդհանրացնել ցանկացած երևույթի նկատմամբ: Այդ տրամաբանությամբ կարելի է քննարկել ամեն ինչի` երկրի տարածքի, ինքնիշխանության, սեփական քաղաքացիների անվտանգության վաճառքի հարց, եթե լավ գին տվող լինի: Համեմատականը գուցե այնքան էլ գեղեցիկ չհնչի, բայց այս մոտեցումը բովանդակային իմաստով գրեթե չի տարբերվում աշխարհի ամենահին մասնագիտության տեր կանանց գործունեության «սկզբունքից»: Նրանք էլ ապրում ու աշխատում են «փողին մուննաթ» սկզբունքով:
Մադրիդի «Ռեալն» այսօր հյուրընկալվել է Գերմանիայում, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանականերում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային»։
Թանգարանին տարածք տրամադրելու համար թանգարանի հիմնադիրները դիմել են մի քանի գերատեսչությունների և այժմ սպասում են պատասխանի: Իսկ մինչ այդ թանգարանի համար ցուցանմուշներ են հավաքում: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գիտության և տեխնիկայի թանգարանի հիմնադիրներից Ժիրայր Սևոյանը։
«Եթե լավ առաջարկ լինի նաև կքննարկվի այդ հարցը, ի՞նչ է պատահել որ»,- նշել է Արման Սահակյանը՝ հավելելով, որ այժմ խոսակցություններ կան նաև Տրանսպորտի և կապի նախարարության շենքը վաճառելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 3.5 ժամ՝ 15:40-ից մինչև 19:00-ը, հարցաքննել է «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին՝ ԱԱԾ-ի կողմից մայիսի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի (դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ) որոշմամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով նախ կհարցաքննվեն տուժողները, վկաները, ամբաստանյալները, ապա կհետազոտվեն գործի գրավոր փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները:
Արտաշատի մարզի գյուղացիները մեծ խնդիրների առաջ են կանգնած։ Այս մասին այսօր Giz կենտրոնում՝ գյուղատնտեսական ներկայիս խնդիրների թեմայով քննարկման ժամանակ ասաց Արտաշատի մարզի բնակիչ, ֆերմեր Սոս Հարությունյանը։
Իսկ ինչ «հեղափոխական» բան է ասել Ա. Մինասյանը։ Ըստ էության՝ ոչինչ։ Նա պարզապես նշել է, որ ամոթ է, երբ 40 հազար դրամ ստացող հանրային ծառայողից պահանջում են առաջնորդվել բարոյականության, պետականության հիմնարար սկզբունքներով, բայց պետությունն ինքը չի տալիս նվազագույն կենսապայմաններ ապահովող աշխատավարձ։
Նահանգապետ Ռոմնիի կապերն ամերիկահայերի հետ ավելի լավ վիճակում չեն: Նա խուսափել է համայնքի հետ որևէ շփումից՝ փորձ չանելով անգամ ստանալ նրանց աջակցությունն ու ձայները: Խնդիրն այն է, որ եթե հիմա, երբ ամեն մի ձայն խիստ անհրաժեշտ է նրան ընտրվելու համար, նա այսպիսի անտարբերություն է ցուցաբերում, ապա ընտրություններից հետո, անկասկած, նա ոչ մի ուշադրություն չի դարձնի հայերի և նրանց խնդիրների վրա:
«Ռեալն» իր պատմության մեջ Գերմանիայում միայն մեկ պաշտոնական խաղ է հաղթել:
«Ես չեմ հասկանում ինչո՞ւ են հայերն այսքան դաժան դարձել, որտեղի՞ց այսքան ատելություն: Ատելությունն արդեն անցել է բոլոր սահմանները, իրար ատելուց բացի ատում են արձանները: Դեռ մարդը մարդուն ատելը կարելի է տրամաբանորեն հասկանալ, բայց արձան ատելը նոր մշակույթ է: Որքա՞ն պետք է խոշտանգեն մեր արձանները:
Բոլորը պետք է հասկանան, որ ժողովուրդ-բժիշկ-իշխանություն հարաբերության մեջ բժիշկը միշտ ժողովրդի հետ է և’ իր գործով, և’ կյանքում: Անթույլատրելի է այլ նպատակներով սեպ խրել ժողովրդի և բժշկի միջև` բժիշկներին դարձնելով քավության նոխազներ:
«Հիմա մենք հո չե՞նք հրապարակելու, որ ինքը ինչի ցուցմունք չի տալիս: Դա փաստաբանական տակտիկա է, պաշտպանությունը այդպես է հարմար գտել, չի ուզում ցուցմունք տալ, չի տալիս»,- հավելել է Խաչիկյանի փաստաբանը:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19:10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհից դեպի Հրազդան ընթացող ճանապարհի սկզբնամասում գտնվող գազալիցքավորման կայանում ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոն է պայթել:
«Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Սելթիկի» դեմ հանդիպումը (2:1):
Նատալի Փորթմանն արդեն երկար տարիներ բարեխղճորեն ծառայում է Dior-ին: Սակայն հերթական գովազդային ակցիայից հետո ամեն բան փոխվեց: Նշենք, որ Փորթմանն այս անգամ ներկայացնում էր Diorshow բրենդի նոր տուշը:
«Ռադիո լսում են այն մարդիկ, ովքեր ուզում են, որ իրենց հետ խոսեն: Միայն լավ երաժշտություն մատուցելը բավարար չէ: Ռադիոյի կարիքը մարդն է, նա պետք է քեզ հետ խոսի, նա պետք է ասի այն, ինչ դու ես ցանկանում լսել, ինչ դու ես մտածում: Մենք շատ մեկուսացված ենք դարձել, դա ցիվիլիզացիայի շնորհքն է: Ռադիոն կմնա. Մարդը մարդու կարիքը միշտ զգում Է: Եվրոպայում մարդիկ գումար են տալիս, մարդ են վարձում, որպեսզի իրենց լսեն, իրենց հետ խոսեն: Մարդը մարդու կարիքն ունի: Մենք ինչ ասում ենք, մեկ հոգու համար ենք ասում, մեկ աչքի համար»:
Գյումրու կենտրոնական մթերային շուկայում սայլակներով ապրանքներ տեղափոխողների շարքում անմիջապես աչքի է ընկնում ամրակազմ մի կին: Նա 43-ամյա, երեք երեխաների միայնակ մայր Ալմաստ Հակոբյանն է, ով նույնիսկ սեփական տնակ չունի և ապրում է Գյումրու տնակային ավաններից մեկում՝ իր հին ծանոթներից մեկի վագոն-տնակում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմել է դատարան` ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
«Եթե ընդդիմությունն առանձին թեկնածուներով հանդես գա, իրարից ձայն են փախցնելու»,- նշել է Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, թե միասնական թեկնածուով հանդես գալու դեպքում ընդդիմությունն ավելի մեծ շանսեր ունի և հնարավոր է, որ ծանրակշիռ ձայներով անցնի երկրորդ փուլ:
ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված չէ ոչ միջազգային փորձի, ոչ էլ ողջամտության վրա: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին հայտարարել է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր երկու ընտրարշավներից ոչ մեկում մրցակիցների հետ երբևէ հրապարակային բանավեճ չի ունեցել։ «Մենք այդ մշակույթը դեռեւս չունենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Վազգեն Մանուկյանը:
ՀՀ Կառավարությունն իր վաղվա նիստում կհաստատի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից առաջարկված «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ եզրակացությունը։ Այն կրկին բացասական է։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում:
Football.ua հայտնի կայքը վերլուծել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կայացած «Շախտյոր» – «Չելսի» հանդիպումը (2։1)։