
Ռոնալդուն հաղթեց Պեպեին (լուսանկար)

Մադրիդի «Ռեալն» այսօր հյուրընկալվել է Գերմանիայում, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանականերում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային»։
Իսկ մինչ այդ մադրիդյան թիմի խաղացողներ Պեպեն և Կրիշտիանո Ռոնալդուն բասկետբոլ են խաղացել տեղի մարզասրահներից մեկում․ «Հենց նոր բասկետբոլով հաղթեցի Պեպեին։ Լավ հանգստացանք այսօրվա խաղից առաջ», – գրել է Ռոնալդուն ֆեյսբուքյան իր էջում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը