Բաժիններ՝

Հենրիխի արագացումների պատճառով մրցակիցը փակուղում էր հայտնվում. Football.ua

Football.ua հայտնի կայքը վերլուծել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կայացած «Շախտյոր» – «Չելսի» հանդիպումը (2։1)։ Ուկրաինական կայքն անդրադարձել է նաև այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղին:

«Շուրջ 20 րոպե պահանջվեց մինչև Հենրիխը մտավ խաղի մեջ, սակայն դրանից հետո հայ ֆուտբոլիստը սկսեց վազել և սրել թիմի խաղն առջևի գծում։ Ինչպես միշտ գտնում էր բաց տարածություններ, և իր արագացումների պատճառով մրցակիցը փակուղում էր հայտնվում։

Կարող էր նույնիսկ իր անունը գրանցել հաշվի արձանագրության մեջ, սակայն գրոհների վերջում կամ բախտը նրան ակնհայտորեն չէր ժպտում, կամ էլ սխալ որոշում էր կայացնում։ Սակայն փաստ է, որ նրան հաջոցվեց տանջել իր մրցակիցներին»։

Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս