Բաժիններ՝

«Բոլոր ԶԼՄ-ներից կմնա միայն ռադիոն». Շուշանիկ Արևշատյան

«Որոշ ժամանակ հետո բոլոր ԶԼՄ-ներից կմնա միայն ռադիոն: Տպագիր  մամուլը կվերանա, հեռուստատեսության ալիքները կքչանան, ամեն բան արդեն լիովին կտեղափոխվի համացանց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

Շատերի մոտ ռադիոն ասոցիացվում է լավ երաժշտության հետ, սակայն, ըստ տիկին Արևշատյանի, ռադիոն ունի առանձնահատկություն, որը չունի ոչ մի ԶԼՄ:

«Ռադիո լսում են այն  մարդիկ, ովքեր ուզում են, որ իրենց հետ խոսեն: Միայն լավ երաժշտություն մատուցելը բավարար չէ: Ռադիոյի կարիքը մարդն է, նա պետք է քեզ հետ խոսի, նա պետք է ասի այն,  ինչ դու ես ցանկանում լսել, ինչ դու ես մտածում: Մենք շատ մեկուսացված ենք դարձել, դա ցիվիլիզացիայի շնորհքն է: Ռադիոն կմնա. Մարդը մարդու կարիքը միշտ զգում Է: Եվրոպայում մարդիկ գումար են տալիս, մարդ են վարձում, որպեսզի իրենց լսեն, իրենց հետ խոսեն: Մարդը մարդու կարիքն ունի: Մենք ինչ ասում ենք, մեկ հոգու համար ենք ասում, մեկ աչքի համար»,- ասաց «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

Լուսանկարը` Սերժ Դավիդովի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս