
Նատալի Փորթմանի մասնակցությամբ գովազդային հոլովակն արգելվել է ցուցադրել

Նատալի Փորթմանն արդեն երկար տարիներ բարեխղճորեն ծառայում է Dior-ին: Սակայն հերթական գովազդային ակցիայից հետո ամեն բան փոխվեց: Նշենք, որ Փորթմանն այս անգամ ներկայացնում էր Diorshow բրենդի նոր տուշը:
Որոշ ժամանակ անց, ASA կազմակերպությունը մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց բրենդին`պատճառաբանելով, թե գնորդուհիները դժգոհ են արտադրանքից: Բանն այն էր, որ ASA կազմակերպությանը գնորդուհիներից մեկը բողոք-նամակ էր ուղարկել, որում նշված էր, թե տուշը չի ապահովում այն արդյունքը, որը ցուցադրվել է: Երկարատև քննարկումներից հետո Dior-ը խոստովանեց, որ Նատալի Փորթմանի թարթիչների խտությունն ու երկարությունը ստացել են համակարգչային հնարքների միջոցով, ուստի, անբարեխիղճ մրցակցության և գնորդներին խաբելու համար արգելեցին տուշի գովազդի ցուցադրումը: