Ցորենը դարձել է հարուստի մշակաբույս

Արտաշատի մարզի գյուղացիները մեծ խնդիրների առաջ են կանգնած։ Այս մասին այսօր Giz կենտրոնում՝ գյուղատնտեսական ներկայիս խնդիրների թեմայով քննարկման ժամանակ ասաց Արտաշատի մարզի բնակիչ, ֆերմեր Սոս Հարությունյանը։

Գյուղում ջուր ու տեխնիկա չկա, աշնանացան ցորենը ցանելու ժամանակն է, բայց ոչ մեկը չի ցանում` հնարավորություն չկա: Ցորենը դարձել է հարուստ մարդու մշակաբույս»,- ասաց ֆերմեր Սոս Հարությունյանը։

Ըստ ֆերմերի, մարզում կա 150 հա վարելահող։ Սակայն գումար չլինելու պատճառով մշակվում է 30-50 հեկտարը։ Այդ հողակտորներն էլ մշակում են երկու եղբայրներ, ովքեր ունեն համապատասխան տեխնիկա և գումար։ «Մենք՝ հասարակ գյուղացիներս, հող մշակելու հնարավորություն չունենք»,- ասաց Արտաշատի մարզի ֆերմեր Սոս Հարությունյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031