
Եղեք ձեր սիրելի ավագի հետ

Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանը «Մեծ ֆուտբոլում» կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագի համար: Անկասկած, Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակով շնորհավորել ազգային հավաքականում 20 տարի հանդես եկած եւ 131 հանդիպում անցկացրած Սարգիս Հովսեփյանին, իսկ նրա բազմահազար երկրպագուները լինելու են իրենց սիրելի ավագի կողքին: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը