Կառավարությունը խեղդում է պահանջարկը. Արծվիկ Մինասյան

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված չէ ոչ միջազգային փորձի, ոչ էլ ողջամտության վրա: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին հայտարարել է պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու օրինագծի շուրջ քննարկումների ժամանակ: Այս մասին գրում է news.am-ը։

Ըստ Ա. Մինասյանի՝ միջազգային փորձը հուշում է, որ ճգնաժամերը հաղթահարելու համար անհրաժեշտ է խթանել պահանջարկը, այդ թվում՝ աշխատավարձերը բարձրացնելու միջոցով: Այնինչ, պատգամավորի կարծիքով, ՀՀ կառավարությունն ավելի շուտ խեղդում է պահանջարկը, քան խթանում այն: «Եթե համարժեք վարձատրություն չեք տալիս, աշխատողը չի ստեղծում այն անհրաժեշտ արժեքը, որ անհրաժեշտ է գործատուին եւ պետությանը»,- նշեց Ա. Մինասյանը; Նա համոզմունք հայտնեց, որ  նվազագույն աշխատավարձը կենսաապահովման բյուջեի չափով սահմանելու դեպքում կունենանք եւ տնտեսական աճ, եւ զբաղվածության աճ, և կենսամակարդակի բարձրացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031