
Աղջկա ոտքը արգելափակվել էր ավտոբուսի դռների արանքում

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են՝ 1994 թ. ծնված Ն. Հակոբյանի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: Տուժածը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: