Կախվածությունը Պիրլոյից շատ մեծ է. Չեզարե Պրանդելի
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին պատմել է իր թիմում գոյություն ունեցող մարտավարական խնդիրների մասին։
«Մալթայի հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվեց փակել Պիրլոյին։ Մրցակիցը պաշտպավում էր ողջ կազմով, ընդ որում՝ Անդրեան միշտ անհատական էր խաղում։ Այդպես էր ողջ խաղի ընթացքում։ Մեզ անհրաժեշտ է գտնել նման մարտավարության հակաքայլը։ Տղաները պետք է խաղան այնպես, ինչպես դա անում էին Եվրոպայի առաջունթյան ժամանակ։ Եթե Պիրլոն փակ է, ապա հարձակումները պետք է կազմակերպել Տիագո Մոտայի և Ռիկարդո Մոնտոլիվոյի միջոցով։ Ստացվում է, որ մեր թիմը չափից դուրս կախված է Պիրլոյից», – ասել է Պրանդելին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը