Բաժիններ՝

Ինձ կարող են հեռացնել, եթե ինչ-որ բան այնպես չլինի. Լուի վան Գալ

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հասկանում, որ եթե երիտասարդ խաղացողների վրա դրած շեշտը չարդարացնի իրեն, ապա ինքը կարող է զրկվել աշխատանքից:

«Փոևձն, անշուշտ, կարևոր է, սակայն 16-18 տարեկան երիտասարդներն էլ կարող են անհրաժեշտ փորձ ունենալ: Ես թույլ եմ տվել Զեեդորֆին իր նորամուտը նշել 16 տարեկանում, Ինյեստային՝ 17, իսկ Չավիին՝ 18: Անհրաշետ է նշել, որ բավականին հեշտ է ռիսկի դիմել, երբ դու աշխատում ես ակումբում: Հավաքականում իրավիճակն այլ է: Եթե ինչ-որ բան այնպես չլինի, ապա քեզ կհեռացնեն գլխավոր մարզչի պաշտոնից», – Վան Գալի խոսքերը մեջբերում է KNVB-ն:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2 խաղերում նույնքան հաղթանակ է տարել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս