Լևոն Զուրաբյանը «շնորհավորեց» ՎՊ-ի հաշվետվությունները

Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում շնորհավորեց Վերահսկիչ պալատի ներկայացրած 2011թ. տարեկան հաշվետվության, ինչպես նաև  2008թ մինչ օրս ներկայացրած բազմաթիվ հաշվետվությունների կապակցությամբ:

«Եվ, իսկապես, պարզվում է, որ կոռուպցիայի մեջ թաղված Հայաստանում դեռ գործում է մի օղակ, մի պետական մարմին, որ արդեն չորս տարի է՝ բացահայտում է Հայաստանում պետական միջոցների լայնածավալ և համատարած չարաշահումների, յուրացումների խայտառակ պատկերը: Ավելին ասեմ՝  ոչ ոք դեռ այսպես մանրակրկիտ և հիմնավորված չի ներկայացրել ընդդիմության պնդումներն առ այն, որ Հայաստանում տիրում  է կատարյալ ավազակապետություն, որքան հետևում է ՎՊ-ի ներկայացրած հաշվետվություններից»,- ասաց Լ. Զուրաբյանը՝ մեջբերելով 2008թ. ՎՊ-ի կողմից կատարած ստուգումների արդյունքում կազմված շուրջ 120 հաշվետվությունները, համաձայն որոնց՝ արձանագվել են 20 միլիարդ դրամի խախտումներ:

Լ. Զուրաբյանի ելույթը, սակայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհատեց՝ նշելով, որ ընդմիջման ժամ է, և վերջինս իր ելույթի կարող է շարունակել դրանից հետո

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս