Իսլամիստները Լիբիայում ԱՄՆ դեսպանին խեղդամահ են արել

Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը, հայտնում է BBC-ն:

 

Հարձակման թիրախը Լիբիայի արևելյան Բենգազի քաղաքի ԱՄՆ հյուպատոսարանն է եղել, իսկ պատճառը՝ ամերիկյան արտադրության ֆիլմը, որը, ըստ լիբիացիների, վիրավորում է Մուհամեդ մարգարեին:

 

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաստատում է մեկ պաշտոնյայի սպանության մասին տեղեկությունները, սակայն չի հստակեցնում ով լինելը: Փոխարենը նման պնդում են արել Լիբիայի իշխանությունները:

 
Զինված ամբոխը հրաձգություն է սկսել և ինքնաշեն ռումբեր պայթեցրել դեսպանատան տարածքում: Լիբիացի պաշտոնյայի խոսքով՝ դեսպանին խեղդամահ են արել: Ըստ Reuters-ի՝ դեսպանի մահվան լուրը որպես փաստ հաստատել է Լիբիայի փոխվարչապետը:

 

Տվյալներ կան նաև դեսպանատան 3 այլ աշխատակիցների մահվան մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930