Աբխազիայի հետ պետք է այլ հարաբերություններ հաստատել. Ալեքսանդր Անկվաբ

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն այսօր Սուխումում հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպան Յան Լանգերբերգի հետ:

Հանդիպման ժամանակ Անկվաբը քննադատել է հանրապետության հանդեպ ԵՄ-ի հռչակած քաղաքականությունը, որի կարգախոսն է «ներգրավում՝ առանց ճանաչման». «Աբխազիան որևէ տեղ ներգրավվելու կարիք չունի: «Ներգրավում՝ առանց ճանաչման» կարգախոսը բացարձակապես դատարկ է: Աբխազիայի հետ պետք է այլ հարաբերություններ հաստատել:

Մենք չենք շփվելու Թբիլիսիում հավատարմագրված եվրոպացի դիվանագետների հետ: Դրանից Աբխազիան չի տուժի: Մենք արդեն այլ ժամանակային չափման մեջ ենք: Ինձ թվում է, թե դա չեն հասկացել կամ էլ չեն ցանկանում խոստովանել մեզ մոտ ժամանող դիվանագետները:

Աբխազիայում միջազգային կառույցների ֆինանսական ընդհանուր գործունեությունը չի գերազանցում տարեկան 15 միլիոն դոլարը: Դա այն գումարը չէ, որը կարող է լրջորեն օգնել Աբխազիային: Վրաստանը պատերազմի ընթացքում վիթխարի վնաս է պատճառել մեզ: Խոսքը մոտ 14-15 միլիարդ դոլարի մասին է: Մենք լուրջ աջակցության կարիք ունենք, սակայն չենք ցանկանում, որ այդ աջակցությունը ցուցաբերվի նախապայմանների տեսքով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930