
Բակո Սահակյանը ԼՂՀ վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Արա Հարությունյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետը, սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովին է ներկայացրել Արա Հարությունյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում նրան նշանակելու համար խորհրդարանի համաձայնությունը ստանալու նպատակով:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: