
Արամ Մանուկյանը լուրջ չի վերաբերվում Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին

168.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի`ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում արված այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ցանկանում են «կործանել երկիրը», ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը պատասխանեց.
«Դուք լո՞ւրջ եք վերաբերվում դրան: Այդ հարցազրույցում գրված որևէ բանին լուրջ չեմ վերաբեվում: Վախեցած մարդու անհեթեթություններ էին, և ամենուր պարզվում է, որ չեն համապատասպանում իրականությանը»: