ԲՀԿ-ն չի սատարի Սերժ Սարգսյանին

«ՏԻՄ ընտրություններում քաղաքական գործոնը շատ մեծ չէ, դրա համար էլ այս ընտրությունները հասարակության մեջ մեծ արձագանք չգտան: Թեև, իմ կարծիքով, ցանկացած երկրի համար ՏԻՄ-ի ձևավորումն այն բազան է, որի վրա կառուցվում է ամբողջական քաղաքական համակարգը»,- ըստ panorama.am-ի` այսօր անդրադառնալով ՏԻՄ ընտրություներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Կարող եմ ասել, որ հիմնական քաղաքական ընտրությունները նախագահական ընտրություններն են, մի քիչ ավելի քիչ նշանակություն ունեն խորհրդարանական ընտրությունները, մինչդեռ ՏԻՄ ընտրությունները հասարակության մոտ այդ քաղաքական իմաստը չի ստանում, որովհետև մեր հասարակության մեջ այդ ինստիտուտը դեռևս կայացած չէ»,- նշել է Բոզոյանը:

Նա հենց այս հանգամանքով էլ բացատրում է ընդդիմության պասիվությունը ՏԻՄ ընտրություններում:

Այնուհետև Ե. Բոզոյանն անդրադարձել է նաև 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի խնդրին` նշելով, թե վերջին 20 տարիների ընթացքում միասնական թեկնածու չի եղել:

«Միգուցե մարդիկ ուզում են իմանալ, թե արդյոք գոծող նախագահը կունենա լուրջ դիմադրողական կենտրոն, դրա մասին է խոսքը: Ես կարծում եմ, որ կստեղծվի, թեև այսօր դա չի նկատվում»,- ասել է նա:

Բոզոյանի կարծիքով` նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարի գործող նախագահին:

Տեսանյութեր

Լրահոս