Բաժիններ՝

Սոբչակը երազում Պուտինին է տեսել

Քսենիա Սոբչակը շարունակել է վիրտուալ զրույցը Վլադիմիր Պուտինի հետ, որն սկսվել էր կռունկների առաջնորդի դերում Պուտինի թռիչքից հետո: Այն ժամանակ Սոբչակը Թվիթերում գրել էր, որ  ռուսների նման ոչ բոլոր կռունկերն են ցանկացել թռչել Պուտինի հետևից:

Պուտինը պատասխանել էր կարճ առակով. «Չեն թռել միայն թույլ կռունկները»:

Սոբչակը դրան պատասխանել էր երազում Պուտինին տեսնելու պատմությամբ:

Պատմվում է, որ  օգոստոսի 21-ի գիշերը Սոբչակը երազ է տեսել` իբր գնում է նախագահի հետ երկար սպասված հանդիպմանը:  Հանդիպման ժամանակ նախագահը ասում է, որ փորձում է երկիրը հետ պահել պատերազմից: Խոսում է նաև ընդդիմության մասին, որոնցից շատերը ոչնչով չեն տարբերվում նրանցից, ում դեմ պայքարում են:

Կարդացեք նաև

«Դու կարծում ես քո նոր ընկերները չե՞ն գողանալու: Կգողանան ավելի շատ… Իսկ դու ընդհանրապես ո՞ւր ես մտել: Կարծում ես նրանք քեզ կխղճա՞ն: Մի մասն արդեն քեզ բացահայտ դավաճանել է: Եվ դա միայն սկիզբն է… Դու նրանց պետք ես, որ  ինձ վնասես: Թե՞ դու ուղեղ չունես դա հասկանալու»,- մեջբերում է Սոբչակը սեփական  մտքերը` նախագահի միջոցով:

«Պատմության մեջ իմ զրուցակիցը հաստատ կմնա որպես  միապետ, ազատության խեղդող: Գուցե նա պատրաստ է իր վրա կրել այդ  դաժան պատմական խաչը ոչ թե հանուն փողի կամ ամրոցների, այլ մեռնող Ռուսական կայսրության պահպանման համար…  Պարզապես եկեք մի պահ պատկերացնենք , որ դա այդպես է»,- պատմվածքն ամփոփել է Սոբչակը:

news.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս