Երևանի քաղաքապետարանը, 168.am-ի հարցմանն ի պատասխան, պարզաբանում է ներկայացրել կանաչապատ տարածքների խնամքի և սպասարկման վերաբերյալ։ Այս տարվա բյուջեով ծախսերը հասել են 1.2 միլիարդ դրամի:
«Քաղաքական շահերը չպետք է ոտնակոխ անեն արդարությունն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է կաթողիկոսն ու հավելել, որ ամբողջությամբ կիսում է հայ ժողովրդի արդար ընդվզումը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպեմբերի 4-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.83 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,45%-ով:
Նրանք կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, «իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով՝ ի շահ տարածաշրջանում կայունության հաստատման և հաշտեցմանն ուղղված ջանքերի»:
«Ադրբեջանը այս քայլով ևս մեկ անգամ հաստատեց, որ վարում է սիստեմատիկ պետական հայատյացության քաղաքականության և այս քայլը այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին:
Սաֆարովի հետ կապված դեպքերից հետո, ըստ էության, Ադրբեջանը հրապարակայնորեն փաստեց, որ ինքը բացարձակապես թքած ունի Մինսկի խմբի համանախագահների վրա:
ԵՄ վարկանիշային կանխատեսման փոփոխությունը «բացասականի» կապված է ԵՄ անդամ երկրների վարկային վարկանիշի կանխատեսումներից: Այդ երկրները, որոնց բացասական կանխատեսումներն ազդում են ԵՄ-ի վարկանիշային կանխատեսման վրա, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, և Նիդերլանդներն են: Այս երկրները ԵՄ բյուջեում հիմնական ներդրումներ կատարողներն են:
Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, եւ ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ:
Դոնեցկի «Շախտյորը» ՈւԵՖԱ-ին է ներկայացրել թիմի հայտացուցակը 2012/13 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցելու համար:
Այն հարցին, թե արդյոք հունգարական կողմը գաղտնի համաձայնության է եկել ադրբեջանական իշխանությունների հետ, Վիկտոր Օրբանը պատասխանել է. «Հունգարիան ժողովրդավար պետություն է: Միջազգային չափանիշները եւ իրավունքները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա»:
Կարծում եմ` մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ պարոն մարզպետն անդրադառնում է երեք օր հետո այդ հարցերին: Խոսքը, եթե նկատել եք, բավական կաշկանդված է: Դա արդեն իսկ ամեն ինչի մասին խոսում է, և խոսքը չի գնում մի քանի դաշնակցականների կողմից թյուր տեղեկատվություն տարածելու մասին:
Պարզվել է, որ 100 համարի «ԳԱԶել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցուղում բախվել է պատին, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1959 թ. ծնված Ամալյա Գալստյանը, 1932 թ. ծնված Նվարդ Միքայելյանը, 1960 թ. ծնված Գևորգ Գալստյանը, 1949 թ. ծնված Անահիտ Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները
Кстати, если реакция венгерской стороны покажет, что Азербайджан действительно «подставил» официальный Будапешт, и сговора не было, то самым достойным ответом венгров было бы признание Нагорно-Карабахской Республики.
«Եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»:
Վերոնշյալ հաշվետվության հրապարակումից հետո Samsung ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել Չինաստանում գործող իր HEG Electronics գործարանում, սակայն մանկական աշխատանքի շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
Ո՞վ ա Հմայակ Հովհաննիսյանը: Ես հարցնում եմ` իսկ ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը: Չեմ կարողանում հիշել, թե ում խոսքերն են դրանք, որ լուրջ ընդունեմ: Ես նման մարդ չեմ ճանաչում քաղաքականության մեջ:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը կարծիք է հայտնել, որ նոր մրցաշրջանում իր հաջող ելույթները կապված են նախորդ տարվա` Մանչինիի հետ ունեցած կոնֆլիկտի հետ:
Հանրապետականներն Օբամային նախատում են, որ նա կորցրել է Մուբարաքին` Մերձավոր Արևելքի գլխավոր դաշնակցին, այնպես որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ցուցադրել, որ Եգիպտոսի նոր իշխանությունն ԱՄՆ-ին հավատարիմ է:
Վաղը կարող են մեզ համար շատ ավելի վատ իրադարձություններ տեղի ունենալ` Ղարաբաղի հարցով և այլն: Ի՞նչ է, մենք պետք է նստենք և մեղադրե՞նք սրան-նրան: Եկեք տեսնենք, թե ո՞րն էր հիմնական պատճառը, որ մենք չկարողացանք դա կանխել:
Օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել` Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը և դրան հետևած իրադարձությունները քննարկելու նպատակով:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից.
Քնած մարդուն կացնով սպանելու ունակ մեկը վտանգավոր է անգամ ադրբեջանական հասարակության համար:
Պետությունը դատապարտում է այն կացինը, որով հայ են սպանել, բայց պետությունը նույն կացինն է հենց Մարգարիտա Մուրադյանների համար, որոնք ավելի շատ են, քան կարող ենք պատկերացնել:
«Միջազգային հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս Հունգարիան կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանին և գնար նման կասկածելի քայլի: Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ հարցը այլ երկրներ և տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ»,- ասաց նա:
«Իր կաբինետում ահագին վիճեցինք: Ես էլ ասացի, որ կդիմեմ երկրի նախագահին: Հիմա հրամանը տվել ա, որ մեզ շենքից հանեն»: