«Ո՞վ ա Հմայակ Հովհաննիսյանը»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ճիշտ կլիներ, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն ղեկավարեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր թղթակցի հետ զրույցում ասել է.
«Ասացիք` ո՞վ: Ո՞վ ա Հմայակ Հովհաննիսյանը: Ես հարցնում եմ` իսկ ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը: Չեմ կարողանում հիշել, թե ում խոսքերն են դրանք, որ լուրջ ընդունեմ: Ես նման մարդ չեմ ճանաչում քաղաքականության մեջ: Այսօր, երբ ազգովի բոլոր հասարակական, քաղաքական կառույցները, կազմակերպությունները, անհատները միավորված են, մտածում են մեկ խնդրի շուրջ, երբ ամբողջ խորհրդարանը` կողքի դնելով բոլոր կուսակցական խմբակցությունների, այլ միավորումների շահերը, զբաղված է նախապատրաստվելով արտահերթ նիստին, և կրկնում եմ` զբաղվում է ՀՀ պետական ազգային շահի հետևից գնալու խնդրով, մարդիկ են հայտնվում, որոնք որ շարունակում են զուլալ ջուրը պղտորել, և այնուհետ այդ պղտոր ջրում որևէ պիտանի բան վերցնել: Ինձ համար դա է՛լ ավելի զարմանալի է այս պարագայում»: