Բաժիններ՝

Տևես. Իմ մեջ արթնացել է փառքի ծարավը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը կարծիք է հայտնել, որ նոր մրցաշրջանում իր հաջող ելույթները կապված են նախորդ տարվա` Մանչինիի հետ ունեցած կոնֆլիկտի հետ:

«Մանչինիի հետ կոնֆլիկտը լավ ազգեցություն ունեցավ իմ խաղի վրա: Հիմա ես նորից վայելում եմ ֆուտբոլը, իմ մեջ արթնացել է փառքի ծարավը»,-Տևեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

«Այնպիսի զգացողությունները, որ ես ապրեցի մրցաշրջանի սկզբում, շատ վաղուց չէի ունեցել: Ես շատ քրտնաջան եմ աշխատել միջմրցաշրջանում և հիմա խաղադաշտում ինձ ուղղակի հիանալի եմ զգում»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս