Բախումներ երիտասարդների և իրավապահների միջև՝ Ֆրանսիայի հյուսիսում

Ֆրանսիայի հյուսիսային Ամիեն քաղաքում դաժան բախումներ են տեղի ունեցել երիտասարդների և իրավապահ մարմինների միջև, ինչի հետևանքով 16 ոստիկան վնասվածքներ է ստացել և մի քանի շինություններ են այրվել, հայտնում է The Guardian-ը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում սրանք ամենալուրջ բախումներն են այս քաղաքում:

Խռովարարները սկսել են իրենց անկարգությունները տեղի ժամանակով 9:00-ին, որը տևել է մինչև 16:00-ը: Մոտ 100 երիտասարդ հրդեհել են մեքենաներ, մանկապարտեզ, երիտասարդական կենտրոն` տարբեր իրեր նետելով իրավապահների ուղղությամբ, ովքեր իրենց հերթին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել նրանց նկատմամբ:

Ընդհանուր առմամբ Ամիենն աչքի է ընկնում տեղի երիտասարդների և ոստիկանների միջև լարված հարաբերություններով և համարվում է Ֆրանսիայի 15 ամենաանհանգիստ քաղաքներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031