
Անջուր մնալու հերթը հասավ Դավթաշենին

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. oգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչեւ 20.00-ը կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի` Դավթաշեն 3-րդ թաղամասի 30, 31 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: