Բաժիններ՝

Սևանից սահմանված 320 մլն խմ ջրաքանակից ջրառն արդեն 230 մլն խմ է կազմում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:

Նշվել է, որ պայմանավորված եղանակային և սակավաջրության պայմաններով` շարունակում է բարձր մնալ ոռոգման ջրի պահանջարկը, հատկապես մեծ է բարձր ջրապահանջ ունեցող հատվածներում պահանջվող ջրաքանակի մատակարարման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում են ՏԿ նախարարությունից:

Հաշվի առնելով ոռոգման ջրի մատակարարման կարևորությունը նաև աշնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ`փոխվարչապետը մարզպետներին հորդորել է համապատասխան աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների և գյուղացիական տնտեսությունների հետ, հետևել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, և ջուրը մատակարարվի խնայողաբար` ընդգծելով, որ Սևանից սահմանված 320 մլն խմ ջրաքանակից ջրառն արդեն 230 մլն խմ է կազմում:

Ա. Գևորգյանը կարևորել է նաև ՋՕԸ-ի կողմից մատակարարված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումների անթերի կազմակերպումը` նշելով, որ այն առաջին հերթին ուղղված է համակարգում պարտքեր չկուտակելուն և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Մարզպետներին ներկայացվել է նաև «Հայջրմուղկոյուղի»,«Լոռիջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների ներդրումային ծրագրերի ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս