
Երկու մանկապարտեզի տնօրեններ ազատվել են աշխատանքից, մի քանիսն էլ նկատողություն են ստացել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը մի շարք մանկապարտեզներում կատարվել է ուսումնասիրություններ և երեխա-թվի հաշվառում: Ուսումնասիրվել է մանկապարտեզների սննդամթերքի որակի և տեսականու նկատմամբ վերահսկողությունը, երխաների ամառային կոփիչ միջոցառումների վերահսկում, երեխաների կարգացույցի (ռեժիմի) պահպանման վերահսկում:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Շենգավիթ վարչական շրջանի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը ստացել է խիստ նկատողություն, 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը` նկատողություն, իսկ թիվ 143 մակապարտեզի տնօրեն Մարինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Էրեբունի վարչական շրջանի թիվ 65 մանկապարտեզի տնօրեն Զարուհի Սաֆարյանը և թիվ 67 մանկապարտեզի տնօրենի ժ/պ Կարինե Ապերյանը ստացել են նկատողություն:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Հունանյանը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: