«Ինչի՞ ես երեկ ի՞նչ եմ ասել որ: Ես ընդամենը ասել եմ, որ Վարդան Ղուկասյանը սպառել է իրեն: Սակայն որևէ պատասխանի մասին տեղյակ չեմ: Ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Ես մի կարծիքին եմ, նրանք մի կարծիքի»:
Ամրոցի բացման արարողությանը ներկա են եղել նաև Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին, նախարարներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ռաբաթի ամրոցը 7 հա տարածություն է զբաղեցնում:
Մեղադրողը միջնորդել է Անահիտ Գրիգորյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, Սաթենիկ Սարգսյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, Աղավնիկ Խաչատրյանին՝ պայմանական ազատազրկման 3 տարի 9 ամիս 16 օր ժամկետով՝ 3 տարվա փորձաշրջանով, Արմեն Գրիգորյանին, Արմինե Գրիգորյանին, Սարգիս Դանիելյանին 5-ական տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 1/3-րդ մասի բռնագրավմամբ:
Նրա գրպանից հայտնաբերել են անձնագիր՝ տրված Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ 53-ամյա Մհեր Մելիքյան անվամբ քաղաքացուն: Հարևանները նշել են, որ տղամարդը մի քանի շաբաթ առաջ է եկել այս շենք և վարձակալական հիմունքներով բնակվում էր 7-րդ հարկում:
Մարդակեր ցեղերում, երբ իրենց շամանն ասում է, որ չի կարելի մարդ ուտել, նրանք դա չեն անում, իսկ մեզ ոչ ոք չի ասում` չի կարելի փող վերցնել, չի կարելի վաճառել ազգը, արդարությունը, բերել իշխանության անարդարներին, չարերին, բիզնեսմեններին, ովքեր միայն իրենց գրպանի մասին են մտածում:
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ չնայած դեռ չլուծված որոշ խնդիրների, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կան դրական նոր բազմաթիվ իրողություններ, որոնց մեջ ընգծել են նաեւ Տիգրան Սարգսյանի անձնական դերակատարությունը:
2012 թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ն մարզում հաղթեց, հավաքելով 46.126 ձայն: Այնպես որ՝ Խ.Հարությունյանը, լինելով կուսակցության համամասնական ցուցակում, ԱԺ պատգամավոր է դարձել նաև Վարդան Ղուկասյանի ունեցած և առկա ռեսուրսների շնորհիվ:
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում արտագնա խաղում 1։0 հաշվով առավելության է հասել Ուելսի նկատմամբ։
Մարդիկ քանդում են օձերի բները, իսկ օձերն էլ փորձում են գալ և հաստատվել մարդկանց տներում:
Ասում է Տիգրան Կարապետյանը Վանո Սիրադեղյանի մասին:
Այդ կետերից հատկապես անընդունելի է այն, որ զեկույցում նշված է, որ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ ներկայությունը կարող է վնասել որոշ կրոնական փոքրամասնությունների ինքնասիրությունը:
Չիլիի ոստիկանությունը ձերբակալել է ուսանողական բողոքի ակցիայի 139 մասնակիցների: Ինչպես հաղորդում է BBC-ն, ձերբակալվածների մեծ մասը դեռահասներ են:
Որտե՞ղ եք Դուք տեսել նախկին նախագահ, ով լինի ընդդիմադիր: Ընդդիմադիր ինչի՞ն, իր դրվածքի՞ն: Ինչի՞ն ընդդիմադիր լինի: Եթե ընդդիմադիր է ներկա իշխանությանը, ուրեմն դա թիմային պայքար է»:
Դիվանագետը հայտնել է, որ երեք անհայտ անձինք նրան ծեծի են ենթարկել, վերցրել նրա բբջայինը, տան բանալիներն ու փախուստի դիմել:
«Միլանի» բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն իտալական մամուլին տված հարցազրույցի ժամանակ ասել է, թե ինչպիսի տրամադրվածությամբ է մոտենում Իտալիայի առաջնության մեկնարկին:
Այն դեպքում, երբ «Վրացական երազանքը» հաղթի ընտրություններում, թե հայցվորը, թե պատասխանողը կդառնա Իվանիշվիլին: Եվ եթե հայցը բավարարվի, ապա վարչապետ Իվանիշվիլին կփոխհատուցի բիզնեսմեն Իվանիշվիլիին, գրում է լրատվամիջոցը:
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել նաև փոխքաղաքապետի պաշտոն:
Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ ակտիվ քաղաքականություն, նախկին վարչապետ Զեմանը նշել է, որ ցանկանում է փոխել իրավիճակը երկրի քաղաքական դաշտում, որտեղ «քաղաքական գործիչներին աջ ու ձախ անվանում են գողեր կամ հիմարներ, իսկ որոշ դեպքերում՝ գողեր և հիմարներ միաժամանակ»:
Տեղում պարզվել է, որ դպրոցի 4-րդ հարկում քամու հետևանքով կոտրվել են դասարանի ապակիները, շրջվել պատուհանները և քանդվել միջնապատը:
«Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերը, որ երկրպագուները մեծ ուրախությամբ ընդունեցին, բորսայում այլ արձագանք ստացավ:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամը նախաձեռնել է մինչև 2015 թվականը իրագործել 100 ծրագիր, որոնցից մեկը՝ Հայաստանի որբ երեխաներին կոշիկներ նվիրելն է, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» օրաթերթը։
Իսրայելի Սահմանադրությամբ` նախագահն ունի միայն խորհրդանշական պարտականություններ: Սակայն 89-ամյա Պերեսը զգալի հասարակական աջակցություն ունի: Իսրայելի վարչապետի անանուն աղբյուրը հայտնել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Պերեսի հայտարարությունը:
ՈՒՆԱՍՈՒՐ-ի անդամ երկրներ են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուելան, Գայանան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Սուրինամը, Ուրուգվայը, Չիլին և Էկվադորը:
Կրասնոդարի «Կուբանի» նոր գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը երեք տարվա համաձայնություն է ստորագրել ակումբի հետ:
Աշխատանքում ներկայացված է, թե ինչպես հրեաները իրենց ձայնը բարձրացրեցին հայերի դեմ իրականացվող գազանաբարո քաղաքականության դեմ:
Երեւան-Իջեւան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Կամազ 55-11» ավտոմեքենային:
Կ. Հովհաննիսյանը (ծնվ. 1950 թ.), միացնելով խանութի հոսանքը` հոսանքահարվել է: Վերջինս տեղափոխվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Խաչատուր Խաչատրյանը առաջին և երկրորդ կարգի այրվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Աշխարհում վաղուց արդեն տարածված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարածքներ՝ Հեքսփեյս (Hackerspace): Հեքսփեյսը հատուկ տարածք է, որտեղ անհատները կամ թիմերը կարող են աշխատել իրենց նախագծերի վրա:
Ավելի վաղ «Աերոֆլոտ» ընկերությունից հայտնել էին, որ Ռեյկիավիկում գտնվող ուղևորների համար ուղարկվել է ռեզերվային ինքնաթիռ: Հաղորդվել էր նաև, որ ուղևորները չեն կարող Մոսկվա վերադառնալ առաջին ինքնաթիռով, քանի որ ավարտվել էր անձնակազմի աշխատանքային ժամը: