Խանութի հրդեհի տարածումը կանխելիս հոսանքահարվել էր

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 02.08-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի թիվ 16 փողոցում այրվում է խանութի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.30-ին, մարվել` 02.48-ին: Այրվել են Կ. Հովհաննիսյանին պատկանող խանութի փայտյա կառուցատարրերը` 32 քմ մակերեսով և սառնարանների օդափոխիչները: Կ. Հովհաննիսյանը (ծնվ. 1950 թ.), միացնելով խանութի հոսանքը` հոսանքահարվել է: Վերջինս տեղափոխվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Տեսանյութեր

Լրահոս