Իվանիշվիլին հայց է ներկայացրել իշխանության դեմ, որ կքննվի… 2.5 տարի
«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի իշխանությունների դեմ հայց է ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, որը մտնում է համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի մեջ:
Ինչպես տեղեկացնում է Грузия online- ը, գործարարի փաստաբան Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ գործընթացը կարող է ավելի քան երկուսուկես տարի տևել:
Այն դեպքում, երբ «Վրացական երազանքը» հաղթի ընտրություններում, թե հայցվորը, թե պատասխանողը կդառնա Իվանիշվիլին: Եվ եթե հայցը բավարարվի, ապա վարչապետ Իվանիշվիլին կփոխհատուցի բիզնեսմեն Իվանիշվիլիին, գրում է լրատվամիջոցը:
Փոխհատուցումը, ընդհանուր առմամբ, կկազմի մի քանի միլիոն դոլար: