Կրասնոժանը 3-ամյա պայմանագիր է ստորագրել Կուբանի հետ
Կրասնոդարի «Կուբանի» նոր գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը երեք տարվա համաձայնություն է ստորագրել ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Sport-Express-ը:
Կրասնոժանի մարզչական շտաբում կաշխատեն Մուրադ Իսկակովը, ով օգնել է Կրասնոժանին Նալչիկի «Սպարտակում», Մոսկվայի «Լոկոմոտիվում» և Մախաչկալայի «Անժիում»: Օգնականների թեկնածուների մեջ են նաև Կրասնոժանի հետ աշխատած մարզիչ Պավել Կուլաևը և դարպասապահների մարզիչ Ալեքսանդր Զայցևը: Կրասնոժանին «Կուբանում» կօգնի Անդրեյ Տալալաևը, ով համարվում էր Ռուսաստնաի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի օգնականի հիմնական թեկնածու:
Պարբերականի տվյալներով՝ Կրասնոժանը կթողնի իր աշխատանքը Ռուսաստանի երկրորդ հավաքականում, որը նա մարզել է 2011 թվականից: Այս հարցը վերջնական լուծում կստանա Ռուսաստանի ֆուտբոլային միության նոր նախագահին ընտրելուց հետո, որը պարզ կդառնա սեպտեմբերի 3-ին:
Կրասնոժանը «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց ռումինացի Դան Պետրեսկուին, ով մոտ ժամանակներում պետք է ղեկավարի Մոսկվայի «Դինամոն»:
Հիշեցնենք, որ այս ակումբում են խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելլին ու Արազ Օզբիլիսը, իսկ Դավիթ Մանոյանը շուտով կստորագրի պայմանագիր։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը