Ռուսական ինքնաթիռում պայթուցիկ չեն գտել

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկիավիկի օդանավակայանում արտահերթ վայրէջք կատարած «Աերոֆլոտի» Նյու Յորք – Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթուցիկ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Interfax-ը` վկայակոչելով Մոսկվայի ավիադիսպետչերական ծառայության աղբյուրին:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ինքնաթիռը ենթարկվել է ստուգման, սակայն որևէ պայթուցիկ չի հայտնաբերվել: Նա նաև հավելել է, որ ինքնաթիռը հինշաբթի երեկոյան կուղևորվի Մոսկվա:
Ավելի վաղ «Աերոֆլոտ» ընկերությունից հայտնել էին, որ Ռեյկիավիկում գտնվող ուղևորների համար ուղարկվել է ռեզերվային ինքնաթիռ: Հաղորդվել էր նաև, որ ուղևորները չեն կարող Մոսկվա վերադառնալ առաջին ինքնաթիռով, քանի որ ավարտվել էր անձնակազմի աշխատանքային ժամը:

Տեսանյութեր

Լրահոս