Վթարից ամուսինները զոհվել են, մանկահասակ երեխաները ողջ են
Երեւան-Իջեւան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Կամազ 55-11» ավտոմեքենային: Բախման հետեւանքով 31-ամյա վարորդը՝ Սեւակ Բաղդասարյանը, եւ նրա կինը` 29-ամյա Մարինե Բադալյանը մահացել են: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Իսկ մեքենայի մեջ գտնվող երեխաները` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը եւ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը, նաեւ ուղեւոր` 21-ամյա Դավիթ Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:
«Կամազ 55-11» ավտոմեքենայի վարորդ` ԼՂՀ բնակիչ 47-ամյա Բորիս Մեջլումյանը եւս մեքենայի մեջ է եղել, բայց վերջինս չի տուժել: